Wednesday, December 5, 2012

Բացարձակ արժեքներ


Մարդը ծնվել է, որ աշխարհը գնահատի,
ԵՎ բացարձակ արժեքներն ամենից վեր դասի:
Մարդը հիվանդացնում է ողջ տիեզերքը,
ԵՎ նույնիսկ հիվանդ մեր հողի ընդերքը:
Նա անարդար ու անհավասարասեր լինելով`
Ամեն մեկի կյանքը կշռում է իր մտքի լծակով:
Ես վախենում եմ չվախեցողներից,
ԵՎ իր կյանքը ամենից վեր դասողներից,
Միայն անձնականը սիրողներից,
ԵՎ անանձնական սերը վանողներից:
Սիրո մեջ նաև երկյուղողներից,
ԵՎ հավերժ տանջանքի ենթակա դարձողներից:
Բացարձակ արժեքները կյանքի նպատակն են,
ԵՎ բանականության միակ հաղթանակն են:                                  

Ժասմենա Ասոյան

No comments:

Post a Comment