Wednesday, December 5, 2012

Մի պահ


Անցնում են տարիները կողքովս և թվում էր, թե երեկ էր դեռ այն անհոգ դպրոցական տարիները, երբ ամեն մի մանրուքը հսկայակին մի փիղ էր երևում մեր աչքերում:
Անցան այդ տարիները, և այժմ ահա կանգնած ենք` շրջապատված վեհ պարիսպներով, որի քարերը ուր որ է կթափվեն մեր գլխին:
Մտորում եմ անվերջ, թե ինչ թանկագին արժեքներ կան իմ կյանքում...Նորից փոքրիկ իշխանից մի հատված եմ մտաբերում... Միթե միշտ մեզ ընտելացնողները հավետ մեզ լքում են... Ամեն ինչ սևանում է աչքերիս առաջ, երբ հասկանում եմ, որ ինչ լավ կլիներ, որ իմ կյանքում ոչ միայն լքելու հատվածը համապատասխաներ պատմվածքի բովանդակությանը...
Մա'րդ, երբ ես սկսելու գնահատել այն ինչ ունես...Փափագում եմ, որ օրերից մի օր գտնվի մի էակ, ով այդ նույն պապագը սրտում կսպասի իմ ետ գալուն իր մոտ...Սպասված վերադարձ, թե անխուսափելի իրականություն: Երանի մի օր իմ բույրը նմանեցնես դաշտային ծաղիկների անուշ հոտին, որից հնարավոր չէ հագենալ և երանի իմ "աղվես"-ն էլ ինձ գնահատի իբրև մի փոքրիկ իշխանի, որից միայն փոքրիկն է մնացել, ավաղ առանց իշխանի:
Կորստից հետո գնահատում են...Միթե մարդկանց հաճույք է պատճառում ամեն անգամ անցնել, կարծես թե անգիր արված այդ փշոտ ճանապարհով, որը չի տանելու մեք դեպի դղյակը, ինչպես հեքիաթներում: Իրական կյանքում...Հենց ընկնում ես այդ փշերի վրա, այլևս ծակծկոցների վերքերը չեն սպիանում և փշերին չեն պոխարինում դաշտային ծաղիկները:
Ամեն անգամ խոստանում եմ ինքս ինձ, որ չեմ ընտելանալու ինչ-որ մեկին, բայց ավաղ և ափսոս դրանք զուտ խոսքեր են և սպասված վերադարձը կրկին փոխարինվում է անխուսափելի ներկայով: ԵՎ ես նորից ինդզ զգում եմ մոլորված անսասան պարիսպների շրջանում, որտեղ մնում է միայն նայել վեր`դեպի պարզ երկինք, և ճչալ ողջ ուժգնությամբ... ՈՒՐ ԵՍ ԻՄ ԱՂՎԵՍ ՎԵՐԱԴԱՐՁԻՐ ԻՆՁ ՄՈՏ ԵՎ ԵՍ ՔԵԶ ԿԸՆՏԵԼԱՑՆԵՄ...

By J.A.

No comments:

Post a Comment