Կյանքը մեզ կանգնեցնում
է անվերջանալի ընտրության շեմին,
ուր կարծես տանում
են բոլոր բացված դռները: Կանգնած
այդ անհասկանալի
խաչմերուկում`
դու ակամայից
զգում ես, որ նորից
եկել է ընտրության պահը,
բայց այս անգամ նույնիսկ չես
էլ հասկանում,
թե ինչերի միջև
պետք է կատարել այդ ընտրությունը:
Արի
ու տես,
որ երբեք էլ
չես հասկանա:
Անվերջանալի
անձրևի
նման` գլխիդ են թափվում, ամենևին
էլ կաթիլներ չհիշեցնող, խճճված, ծանր մթքերը:
Միակ լուծումը, որ այդ պահին
մտքիդ է
գալիս դա`փախչելն է...Հեռու~, հեռու~,
որտեղ
այդ խաչմերուկները
կունենան լուսամփոփներ...Այո', այո' լուսամփոփներ, որոնք
քեզ կօգնեն
անցնել այդ անանց խաչմերուկով:
Երևի
հենց դու
ես իմ
լուսամփոփը, գիտես...
Հիմա կանգնած այդ խաչմերուկում`
անձրևի
տակ, կաթիլներ հիշեցնող արցունքներս եմ
մաքրում
դեմքիս վրայից: Այդ կաթիլների
մեջ այնքան
ցավ կա...Նա է
թողել դա
իմ սրտում, այո'
նա', ով այդպես էլ
չդարձավ ինձ
համար նույնիսկ
մի օգնող
լուսամփոփ, որի մասին ես
այդքան
երազում
էի:
Նույնիսկ չգիտեմ, թե
ինչու եմ այստեղ ես հայտնվել,
երևի
կյանքն է այդպես կամեցել...Լուռ կանգնած
եմ. լուսամփոփն
է նույնիսկ
կանաչել: Ես դեռ չգիտեմ կարիք ունեմ
անցնելու, թե նորից ու
նորից
կանգնելու եմ և սպասելու:
Գոնե այս լուսամփոփը
լեզու ունենար և ինձ մի
խորհուրդ տար: Նա
երևի
ունի լեզու, բայց նախընտրում
է լռել...Լռիր', որովհետետև ես
տեղից էլ շատ եմ խոսում:
Դու լռիր, իսկ ես
կասեմ այն ամենը, ինչ դու
այդքան
տենչում ես լսել: Դու...ես
ուզում եմ, որ ԴՈՒ իմ
առջև վառես այդ երկար սպասելի կանաչ
լույսը...Գիտեմ իմ կյանքում լինում
են այսպիսի
խաչմերուկներ, բայց ես
ուզում եմ, որ դու լինես,
այդ միակ
լուսամփոփը ում կանաչ լույսը ինձ
կհետապնդի
կյանքիս ամեն մի խաչմերուկում:
By J.A.
By J.A.

No comments:
Post a Comment