Monday, January 28, 2013


   Չեմ հասկանում ինչի են տղան ու աղջիկը ընկերություն անում ԱՅՍ տարիքում, լուրջ եմ ասում չեմ հասկանում...Ոչ մեկնա ուրախ, ոչ էլ` մյուսը: Այդ ամենը ոչ թե բնավորության խնդիր է, այլ ընդամենը ունի մի պարզ պատճառաբանություն` 2սն էլ երեխա են ու բնականաբար ոչ մի կողմն էլ դա երբեեեեք չի ընդունում...Դե լավ չգնահատելը դեռ մի կողմ դրած, բայց այդ անվերջանալի վեճերը ու անհամաձայնությունները...Մարդ երբ ընկերություն է անում պետք է հաճույք ստանա այդ հարաբերություններից, պաշպանվածության զգացում առաջանա և միիիիիշտ զգա կողքինի պատրաստակամությունը աջակցելու ամեեեեն հարցում ամեեեեն պահին: Լաաաավ ասենք ԿՌՎԵՑԻՔ մեր բառերով ասած, բայց միևնույնն է հետևանքը <նեղացած վիճակը> միշտ ցավ է պատճառում, այդ դեպքում ինչու հնարավոր չէ ընտրել վատագույնների միջից լավագույնը և ընդամենը խոսել մարդավարի և հասկանալ: Մի օրինակ բերեմ, ասենք աղջիկներ ջան տղան ձեզ քիչ ժամանակ է տրամադրում <արդի խնդիր> ամեն անգամ սկանդալներ սարքելով միգուցե դուք թեթևանում եք, սակայն այդ ՆԵՌՎԸ ձեր համարբերությունների անբաժանելի մի մաս է դառնում ու ամեն պատեհ անպատեհ ժամանակ սկսվում են մունաթի անվերջանալի խոսքերը ու դրան հաջորդող գոռոզությամբ դիմանալ ու չզանգելը...Թատրոն...
   Ախր դժվար չի գնահատելը, դժվար չի ճիշտը ասելը ու դժվար չի կռիվ չանելը: Պարտադիր չի, որ բանը հասնի կորցնելուն միմյանց, որ նոր սկսեն մարդիկ գիտակցել, կամ անգամ չգիտակցել թե ինչ կատարվեց... 
   Նենց եմ խոսում իբրև մի մեծ բան հայտնագործեցի կամ ինքս էլ հետևում եմ ասածներիս, բայց ուզում եմ, որ թեկուզ այս միգուցե ՇԱԲԼՈՆ դարձած խոսքերը մտածելու տեղիք տան գեթ մի պահ...Ախր ոչմեկ չգիտի, թե ինչ է մեզ հետ լինելու վաղը...Էտ հեռախոսի եղածը ինչա վերձրեք զանգեք ձեր սիրելիին ու ասեք, թե ինչ շատ եք իրեն սիրում բոլոոոոոոր թերությունների հետ միասին...ՈՒ սկսեեեք սիրեեել այդ թերությունները, որովհետև երբ միմյանց կորցնում եք սկսում եք անգամ ՆՐԱ թերությունները սիրել և կարոտել...
By J.A.