Saturday, December 15, 2012

"դառը" իրականություն


Անհագուրդ ցանկությունը մենակության հաճախ է ինձ այցի գալիս: Իր հետ բերում է հուշեր միայն մի մարդու մասին, ով կարծես թե հա'մ երկրի վրա է, հա'մ երկնքում... Ինչու դու ինձ չես օգնում այլևս, կամ էլ ես եմ խլացել ու քո ձայնը էլ չեմ լսում...

Հարցերը և անիմաստ պատասխանները այդպես էլ չեն համընկնում միմյանց հետ և ինձ մնում է միայն փախչել` հեռու այս երկրային դժոխքից: Դու' հենց դու' ես մեղավոր ինձ ցավ պատճառելու համար, որովհետև հենց դու' ես ինձ ընտելացրել...Նորից այդ փոքրիկ իշխանը... 

Լաաաավ, լիրիկա չես ուզում, քո լեզվով կխոսամ հետդ: Ինչքան ես փախչելու ու նորից հասկանալու, որ տեղ չկաաաա' փախնելու: Որ փախչելու տեղ լիներ, ես վաղուց փախած կլինեի...Շարունակի'ր անիմաստ որոշումներ կայացնել, հետո էլ ինքդ քեզ եզրակացություններ անել: Է արա' դրանից ինձ հաստատ չես վնասում, չէ որ այդ քո մտածածը, քո ՀԻՎԱՆԴ երևակայության արդյունքն է: Դու բոլորից էլ լավ գիտես, թե ինչքան սեր կա իմ մեջ քեզ համար, այո' գիտես ու չփորձես հերքել այդ "դառը" իրականությունը: Հավատա', որ մի օր այդ քո անիմաստ թվացող եզրակացությունները իրականություն կդառնան ու դու այդ ժամանակ այնքաաաաան տղամարդ պիտի գտնվես, որ քո արած սխալների համար ինքդ պատասխան տաս, այլ ոչ թե, քո մշտական կերպարի մեջ մտած, վիրավորես ինձ: Հեշտ է դիմացինին մեղադրելը...

Ես կարող է երեխա եմ ու շատ բան չեմ հասկանում դեռ, բայց մի դառը ճշմարտություն ցավոք արդեն հասկացել եմ` ԿՅԱՆՔԸ ՇԱՏ ԿԱՐՃ Է ՈՒ ՊԵՏՔ Է ԳՆԱՀԱՏԵԼ ԱՅՆ ԻՆՉ ՈՒՆԵՍ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ԿԱՐՈՂ Է ՄԵԿ ՎԱՐԿՅԱՆԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ ԱՆԳԱՄ ՉՀԱՍՑՆԵՍ ՁԱՅՆՍ ԼՍԵԼ ԿԱՄ ԹԵԿՈՒԶԵՎ ՁԱԽ ԱՅՏՍ ՀԱՄԲՈՒՐԵԼ...

By J.A.

Friday, December 14, 2012


Мы ходим по широким и узким улицам,
Спускаемся в подземные переходы,
И есть ощущение, что мы часть какой-то большой недоигранной коды.
Мы кажемся себе теми, кем хотим казаться,
Иногда мы считаем, что легче уехать,
А потом – что нужно было остаться.
Мы считаем себя умнее всех, кто был когда-то до нас.
По количеству средств к существованию
Возводим друг друга в отдельный класс.
Большинство из нас считает себя умнее большинства
И постоянно друг с другом о чем-то спорит.
Это похоже на моду, которая была всегда.
Так волнуется песок на дне моря.

Мы ритмы окон, в которых нет стекол

Мы ритмы улиц, которые не проснулись

И всю жизнь мы хотели изменить мир к лучшему.

Кто-то писал об этом в книгах, кто-то в стихах.
Непонятное чувство безразличия появляется на борту самолета летящего в облаках.
Нам скучно жить, и от этого тоже много проблем:
Занимаемся не тем чем хотим, чувствуемся себя частью выдуманных систем,
Любовь превращается в привычку и обязательство,
Остается безразличие, которое морально можно не считать предательством.
В суете будних дней мы как герои кино, суть которого в том,
Что толи время изменило людей, толи люди изменили его…

Мы ритмы окон, в которых нет стекол

Мы ритмы улиц, которые не проснулись

Thursday, December 6, 2012



Ave Maria piano cover by me (J.A.) I hope you will enjoy it :)

Wednesday, December 5, 2012

Ամուսնության առաջարկություն Մոսկվա կ/թ-ում

Ամուսնության առաջարկություն Մոսկվա կ/թ-ում
Շատ ուրախալի փաստ է, որ Հայաստանում դեռ մնացել են մարդիկ ովքեր գնահատում են և ըստ արժանվույնս արտահայտում են իրենց սերը սիրելիի նկատմամբ :)

Բացարձակ արժեքներ


Մարդը ծնվել է, որ աշխարհը գնահատի,
ԵՎ բացարձակ արժեքներն ամենից վեր դասի:
Մարդը հիվանդացնում է ողջ տիեզերքը,
ԵՎ նույնիսկ հիվանդ մեր հողի ընդերքը:
Նա անարդար ու անհավասարասեր լինելով`
Ամեն մեկի կյանքը կշռում է իր մտքի լծակով:
Ես վախենում եմ չվախեցողներից,
ԵՎ իր կյանքը ամենից վեր դասողներից,
Միայն անձնականը սիրողներից,
ԵՎ անանձնական սերը վանողներից:
Սիրո մեջ նաև երկյուղողներից,
ԵՎ հավերժ տանջանքի ենթակա դարձողներից:
Բացարձակ արժեքները կյանքի նպատակն են,
ԵՎ բանականության միակ հաղթանակն են:                                  

Ժասմենա Ասոյան

սիրո ծով


Հանկարծ սիրո ծովում ես հայտնվեցի,
Բազում մարդկանց այնտեղ հանդիպեցի:
Ոմանք խեղդվում էին այդ ծովում,
Իսկ մնացածն էլ երջանիկ լողում:
Սկզբում ձկնիկ էի ես այդ ծովում,
Հանգիստ ու հեշտ էր կյանքս անցնում:
Գտել էի ես իմ զույգին,
ԵՎ լողում էինք մենք միշտ միասին:
Հանկարծ մի որ փոթորիկ սկսվեց.
Ծովի մարդկանց իրարից հեռու նետեց:
Ժամեր էին անցնում,
Օրեր էին թռչում...
Բոլորը իրենց զույգերին էին գտնում:
Իսկ ես միայնակ այդ ծովում մնացի,
ԵՎ ի վերջո այնտեղ հավերժ խեղդվեցի:  
                         











Ժասմենա Ասոյան

Առաջին անգամ


Առաջին անգամ քեզ տեսնելով`
Քեզ սիրեցի առաջին անգամ,
Առաջին անգամ սիրվելիս`
Ես վախենում էի առաջին անգամ:
Առաջին անգամ քեզ հետ քայլելիս`
Ես խուսափում էի առաջին անգամ:
Առաջին անգամ քեզ գրկելիս`
Ես դողացի առաջին անգամ:
Առաջին անգամ քեզ համբուրելիս`
Ես ամաչում էի առաջին անգամ:
Առաջին անգամ քեզ համար պայքարելիս`
Ես մեծ հույս ունեի առաջին անգամ:
Առաջին անգամ քեզ կորցնելիս`
Ես մահացա վերջին անգամ...                                              

Ժասմենա Ասոյան

լուսամփոփը


Կյանքը մեզ կանգնեցնում է անվերջանալի ընտրության շեմին, ուր կարծես տանում են բոլոր բացված դռները: Կանգնած այդ անհասկանալի խաչմերուկում` դու ակամայից զգում ես, որ նորից եկել է ընտրության պահը, բայց այս անգամ նույնիսկ չես էլ հասկանում, թե ինչերի միջև պետք է կատարել այդ ընտրությունը: Արի ու տես, որ երբեք էլ չես հասկանա: Անվերջանալի անձրևի նման` գլխիդ են թափվում, ամենևին էլ կաթիլներ չհիշեցնող, խճճված, ծանր մթքերը: Միակ լուծումը, որ այդ պահին մտքիդ է գալիս դա`փախչելն է...Հեռու~, հեռու~, որտեղ այդ խաչմերուկները կունենան լուսամփոփներ...Այո', այո' լուսամփոփներ, որոնք քեզ կօգնեն անցնել այդ անանց խաչմերուկով: Երևի հենց դու ես իմ լուսամփոփը, գիտես...
Հիմա կանգնած այդ խաչմերուկում` անձրևի տակ, կաթիլներ հիշեցնող արցունքներս եմ մաքրում դեմքիս վրայից: Այդ կաթիլների մեջ այնքան ցավ կա...Նա է թողել դա իմ սրտում, այո' նա', ով այդպես էլ չդարձավ ինձ համար նույնիսկ մի օգնող լուսամփոփ, որի մասին ես այդքան երազում էի:
Նույնիսկ չգիտեմ, թե ինչու եմ այստեղ ես հայտնվել, երևի կյանքն է այդպես կամեցել...Լուռ կանգնած եմ. լուսամփոփն է նույնիսկ կանաչել: Ես դեռ չգիտեմ կարիք ունեմ անցնելու, թե նորից ու նորից կանգնելու եմ և սպասելու:
Գոնե այս լուսամփոփը լեզու ունենար և ինձ մի խորհուրդ տար: Նա երևի ունի լեզու, բայց նախընտրում է լռել...Լռիր', որովհետետև ես տեղից էլ շատ եմ խոսում: Դու լռիր, իսկ ես կասեմ այն ամենը, ինչ դու այդքան տենչում ես լսել: Դու...ես ուզում եմ, որ ԴՈՒ իմ առջև վառես այդ երկար սպասելի կանաչ լույսը...Գիտեմ իմ կյանքում լինում են այսպիսի խաչմերուկներ, բայց ես ուզում եմ, որ դու լինես, այդ միակ լուսամփոփը ում կանաչ լույսը ինձ կհետապնդի կյանքիս ամեն մի խաչմերուկում:

By J.A.