Saturday, December 15, 2012
"դառը" իրականություն
Անհագուրդ ցանկությունը մենակության հաճախ է ինձ այցի գալիս: Իր հետ բերում է հուշեր միայն մի մարդու մասին, ով կարծես թե հա'մ երկրի վրա է, հա'մ երկնքում... Ինչու դու ինձ չես օգնում այլևս, կամ էլ ես եմ խլացել ու քո ձայնը էլ չեմ լսում...
Հարցերը և անիմաստ պատասխանները այդպես էլ չեն համընկնում միմյանց հետ և ինձ մնում է միայն փախչել` հեռու այս երկրային դժոխքից: Դու' հենց դու' ես մեղավոր ինձ ցավ պատճառելու համար, որովհետև հենց դու' ես ինձ ընտելացրել...Նորից այդ փոքրիկ իշխանը...
Լաաաավ, լիրիկա չես ուզում, քո լեզվով կխոսամ հետդ: Ինչքան ես փախչելու ու նորից հասկանալու, որ տեղ չկաաաա' փախնելու: Որ փախչելու տեղ լիներ, ես վաղուց փախած կլինեի...Շարունակի'ր անիմաստ որոշումներ կայացնել, հետո էլ ինքդ քեզ եզրակացություններ անել: Է արա' դրանից ինձ հաստատ չես վնասում, չէ որ այդ քո մտածածը, քո ՀԻՎԱՆԴ երևակայության արդյունքն է: Դու բոլորից էլ լավ գիտես, թե ինչքան սեր կա իմ մեջ քեզ համար, այո' գիտես ու չփորձես հերքել այդ "դառը" իրականությունը: Հավատա', որ մի օր այդ քո անիմաստ թվացող եզրակացությունները իրականություն կդառնան ու դու այդ ժամանակ այնքաաաաան տղամարդ պիտի գտնվես, որ քո արած սխալների համար ինքդ պատասխան տաս, այլ ոչ թե, քո մշտական կերպարի մեջ մտած, վիրավորես ինձ: Հեշտ է դիմացինին մեղադրելը...
Ես կարող է երեխա եմ ու շատ բան չեմ հասկանում դեռ, բայց մի դառը ճշմարտություն ցավոք արդեն հասկացել եմ` ԿՅԱՆՔԸ ՇԱՏ ԿԱՐՃ Է ՈՒ ՊԵՏՔ Է ԳՆԱՀԱՏԵԼ ԱՅՆ ԻՆՉ ՈՒՆԵՍ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ԿԱՐՈՂ Է ՄԵԿ ՎԱՐԿՅԱՆԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ ԱՆԳԱՄ ՉՀԱՍՑՆԵՍ ՁԱՅՆՍ ԼՍԵԼ ԿԱՄ ԹԵԿՈՒԶԵՎ ՁԱԽ ԱՅՏՍ ՀԱՄԲՈՒՐԵԼ...
By J.A.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment